s p e c i a l p r o j e c t s

ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ |English|
մայիսի 05, 2011թ.
“1900+” նախագծի կողմից հայտարարված հայ կոմպոզիտորներին ուղղված հայտերի ընդունման արդյունքում համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարի շրջանակներում ընտրվել են չորս կոմպոզիտորների ստեղծագործություններ առավել քան 30 հայտերից`
Էդվարդ ՍԱԴՈՅԱՆ (1938)
Սոնատ “ Նվիրում Արշիլ Գորկուն” (2011)
դաշնամուրի և հարվածայինների համար (տոմ-տոմ, տամ-տամ և կամպանա)
ստեղծագործություն մեկ կատարողի համար
Մոշ ՍԱՀԱԿՅԱՆ (1983)
“Անկարգություն” (2011)
դաշնամուրի և էլեկտրոնային ձայների համար
Կարեն ԱՆԱՆՅԱՆ (1976)
“Սևը և սպիտակը” (2011)
Ժիրայր ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Չորս թանկա (2011)
Վերոհիշյալ կոմպոզիտորների ստեղծագործությունները Հայկ Մելիքյանի կողմից կձայնագրվեն, կկատարվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև կտպագրվեն և կթողարկվեն ձայնասկավառակի տեսքով 2012 թ-ի համերգաշարի հատուկ թողարկման ծրագրով:
ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ |English|
դեկտեմբերի 15, 2010թ.
"1900+" 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարի կազմակերպչական խումբը և գեղարվեստական ղեկավար, դաշնակահար Հայկ Մելիքյանը հայտարարում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հայտերի ընդունում` հետևյալ չորս անվանակարգերում.
• հատուկ ստեղծագործություն դաշնամուրի համար (առավելագույնը 15 րոպե տևողությամբ)
• հատուկ ստեղծագործություն դաշնամուրի և էլեկտրոակուստիկ ձայների համար (առավելագույնը 15 րոպե տևողությամբ)
• հատուկ ստեղծագործություն պատրաստված դաշնամուրի համար (առավելագույնը 15 րոպե տևողությամբ)
• հատուկ ստեղծագործություն պատրաստված դաշնամուրի և էլեկտրոակուստիկ ձայների համար (առավելագույնը 15 րոպե տևողությամբ)
Հատուկ ստեղծագործությունը պետք է գրված լինի միայն “20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշար” նախագծի համար: Չպետք է լինի կատարված, հրատարակված կամ ձայնագրված որևէ այլ դաշնակահարի կամ կազմակերպության կողմից:
Ստեղծագործություններ կարող են ներկայացնել ազգությամբ հայ կոմպոզիտորները` ինպես Հայաստանից, այնպես էլ` արտերկրից:
Ընտրված լավագույն չորս ստեղծագործությունները կկատարվեն 2011-2012 թթ-ի Հայկ Մելիքյանի համերգային ծրագրերում`ինչպես հայաստանյան համերգաշարի շրջանակներում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում կայանալիք համերգների ծրագրերում, կձայնագրվեն 2011-2012 թթ-ի աշուն-ձմեռ ժամանակաշրջանում, ինչպես նաև կհրատարակվեն 2012 թ-ի համերգաշարի հատուկ թողարկման ծրագրով:
Ստեղծագործությունների ընդունման վերջնաժամկետն է 2011 թ-ի մայիսի 2-ը: Դրանց սքան արված տարբերակները, ինչպես նաև հնարավոր հարցերը պետք է ուղարկվեն info@haykmelikyan.com էլեկտրոնային փոստի հասցեին:
|